Անեսթեզիան բեկումնային փոփոխություն է մտցրել բժշկության մեջ՝ բժշկական միջամտությունները դարձնելով անցավ և անվտանգ։
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Մհեր Մուսայելյանը ներկայացրել է անեսթեզիայի պատմությունը, տեսակները՝ ընդհանուր, ռեգիոնար (ողնուղեղային, էպիդուրալ, հաղորդչական) և տեղային։ Նա նաև պատմել է, թե ինչ աշխատանք է կատարում անեսթեզիոլոգը վիրահատությունից առաջ, վիրահատության ժամանակ և դրանից հետո։
Մհեր Մուսայելյանը անդրադարձել է անեսթեզիայի շուրջ տարածված միֆերին ու վախերին։ Օրինակ՝ արդյոք հիվանդը կարո՞ղ է արթնանալ վիրահատության ժամանակ կամ՝ անեսթեզիան կարո՞ղ է ազդել հիշողության վրա։
«Թվում է, թե անեսթեզիոլոգի աշխատանքը հեշտ է՝ ամբողջ ընթացքում հսկում է հիվանդին, սակայն այս ժամանակահատվածը երբեմն կարող է վերածվել սարսափի վայրկյանների, երբ անեսթեզիոլոգի պրոֆեսիոնալիզմը, արագ կողմնորոշվելու կարողությունն ու հմտությունները ճակատագրական դեր են խաղում։ Այսպիսի խոսք կա՝ լավ վիրաբույժին պետք է լավ անեսթեզիոլոգ, վատ վիրաբույժին՝ ավելի լավ անեսթեզիոլոգ, իսկ լավ անեսթեզիոլոգը ապահովում է առողջ, անվտանգ քունը»։
Մանրամասները՝ «Առավոտ լուսո»-ի ռեպորտաժում։
.png)